Մանրամասների համար զանգահարել +374(55)-960-950

ՀյEnРу
ՄանրամասնԲոլոր տոմսերըՄեդիա
Մանրամասն

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կանցկացվի «Պատանի կոմպոզիտորները մեծ դասականի տանը» խորագրով միջոցառում: Այն կշարունակի երիտասարդ ստեղծագործողների հետ ինտերակտիվ հանդիպում-քննարկումների շարքը, որը կիրականացվի Հայաստանի Կոմպոզիտորների Միության հետ համագործակցությամբ: Մասնակիցներն են Էդվարդ Միրզոյանի անվ. պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: 6 շնորհաշատ պատանիներ՝ Էրիկա Մարկոսյանը, Ռուբեն Ավագյանը, Սյուզաննա Աղամալյանը, Մերի Առակյանը, Էդուարդ Ալեքսանյանը և Էդգար Մխիթարյանը կներկայացնեն իրենց՝ մրցանակի արժանացած ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է

Մեկնաբանություններ (0)

Ձեր մեկնաբանությունը


Բարի գալուստ Cticket մշակութային տոմսարկղ։ Վայելի՛ր ջազային երաժշտություն և անուշահամ գինի դասական միջավայրում: Գնի՛ր 8000 դրամ և ավելի արժողությամբ համերգի տոմս ու վայելի՛ր մեկ գավաթ Koor գինի աշխարհահռչակ դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆի և դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ընկերակցությամբ: